Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ռուսաստանն օկուպանտ պետություն է ճանաչել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ռուսաստանն օկուպանտ պետություն է ճանաչել
21.12.2016 | 13:31

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց ՈՒկրաինայի բանաձևը՝ Ղրիմը «Ռուսաստանի կողմից բռնակցելու» և մարդու իրավունքների հարցերի մասին։


Փաստաթղթում Ռուսաստանը ճանաչված է օկուպանտ պետություն, իսկ Ղրիմն ու Սևաստոպոլը՝ ժամանակավոր օկուպացված տարածքներ։ Բանաձևին աջակցել է 70 երկիր, 26-ը դեմ է քվեարկել, 77-ը՝ ձեռնպահ։ ՌԴ ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, թե փաստաթուղթը «ոչ օբյեկտիվ է և կանխակալ»։

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ