ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե չի լսել, որ Ռուսաստանի դեսպանի սպանությունից հետո պետք է ռուս դիվանագետները տարհանվեն Թուրքիայից: «Այդ հարցը պետք է ուղղել ԱԳՆ-ին, սակայն ես այդ մասին չեմ լսել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե չի պատրաստվում Մոսկվան տարհանել իր դիվանագետներին Թուրքիայից:
Պեսկովը նշել է, որ Մոսկվան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արտասահմանում իր ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովելու համար, սակայն ռուսական կողմը Անկարայից պետք է ստանա նրանց պաշտպանվածության երաշխիքները: