Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հասան Ռոհանի. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի

Հասան Ռոհանի. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի
21.12.2016 | 19:49

2013-ին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Հասան Ռոհանիի առաջին այցն է Հայաստան: «Ադրբեջանը և Հայաստանը մեր գործընկերներն են, և մենք հուսով ենք, որ բանակցությունների ու քաղաքականության միջոցով Ղարաբաղի հարցում հնարավոր կլինի հասնել տևական խաղաղության: Նման խաղաղությունը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Անկասկած, խաղաղության հասնելու համար գոյություն չունի ռազմական ճանապարհ: Եվ հուսով ենք, որ խնդիրը կլուծվի միջազգային օրենքների շրջանակներում՝ խաղաղ բանակցությունների միջոցով»,- Հայաստանի նախագահի նստավայրում հայտարարեց Հասան Ռոհանին: Սերժ Սարգսյանն ընդգծեց, թե ողջունում են Ղարաբաղի հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը:

«Այս անգամ ևս ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման գործընթացում առաջընթացի ապահովմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղված՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված համաձայնությունները:


Մենք շատ բարձր ենք գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը: Մենք վերահաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի կարող ունենալ ռազմական լուծում և շեշտեցինք տարածաշրջանում իրավիճակի լարվածության և անկայունության տարածմանն ուղղված ցանկացած քայլի անթույլատրելիությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ