ՄԱԿ-ը պատրաստ է անհապաղ դիտորդներ ուղարկել արևելյան Հալեպ, եթե անվտանգության առումով ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ հայտարարել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Մենք արդեն ունենք շուրջ հարյուր մարդ, որոնց մեծ մասը Սիրիայի քաղաքացի է: Նրանք կարող են տեղաբաշխվել անհապաղ, հենց որ անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն»,- ասել է նա:
Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև Է ընդունել Հալեպի արևելյան հատվածից մարդկանց տարհանման ընթացքը հսկելու համար` միջազգային դիտորդների տեղաբաշխման մասին: