Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կվիրիկաշվիլին ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Կվիրիկաշվիլին ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
21.12.2016 | 23:43

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում քննարկել են ռազմավարական գործընկերության ու համագործակցության խորացման հեռանկարները։
Կվիրիկաշվիլին ու Էրդողանը Ստամբուլում մասնակցել են Եվրասիա թունելի բացման արարողությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Եվրասիա թունելի գործարկման կարևորությունը։ Ընդգծվել է նախագծի կարևորությունը Մետաքսի ճանապարհի վերականգնման հարցում։


Կվիրիկաշվիլին ու Էրդողանը կողմ են արտահայտվել քաղաքական, առևտրային-տրանսպորտային, էներգետիկ, մշակութային ու հումանիտար ոլորտներում հարաբերությունների ակտիվացմանը։ Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ ընդգծելով տարածաշարջանում կայունություն ու խաղաղություն ապահովելու անհրաժեշտությունը։


Կվիրիկաշվիլին դատապարտել է վերջին շրջանում Թուրքիայում իրականացված ահաբեկչությունները և դրա հետ կապված՝ աջակցություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին։

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ