Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՌԴ դեսպանին սպանած անձն ապահովել է Էրդողանի անվտանգությունը

ՌԴ դեսպանին սպանած անձն ապահովել է Էրդողանի անվտանգությունը
21.12.2016 | 23:48

Թուրք ոստիկան Մևլութ Ալթընթաշը, որը սպանել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին, ապահովել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունը այս տարվա հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ հաղորդում է Hurriyet-ը։

22-ամյա Ալթընթաշը, որը ոչնչացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից սպանությունը կատարելուց հետո, հուլիսի 15-ից սկսած 8 անգամ ապահովել է միջոցառումների անվտանգությունը, որոնց մասնակցել է Էրդողանը։

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ