Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կարեն Կարապետյանը հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ

Կարեն Կարապետյանը հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ
21.12.2016 | 23:49

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ:
«Շատ ուրախ ենք հանդիպել Ձեզ և հյուրընկալվել մեր լավ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է Հասան Ռոհանին՝ ավելացնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և պայմանավորվածություններ: Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ ապագայում ականատես կլինեն այդ ծրագրերի կյանքի կոչմանը:


Վարչապետ Կարեն Կարապետյանը, ողջունելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան, նշել է, որ հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը հագեցած է հարուստ բովանդակությամբ, որը ամուր հիմք է ստեղծում հետագա հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար:
ՀՀ վարչապետը ներկայացրել է առաջարկություններ, որոնց իրականացումն էլ ավելի կամրապնդի հայ-իրանական տնտեսական կապերը և նոր լիցք կհաղորդի հետագա համագործակցությանը: Առաջարկվել է իրանական կողմի հետ դիտարկել Հայաստանում սննդամթերքի սետիֆիկացման կենտրոնի ստեղծման գաղափարը, որը կնպաստի ապրանքատեսակների համապատասխանության գնահատման գործընթացի դյուրացմանն ու առևտրաշրջանառության աճին:


Հատկանշելով Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը՝ վարչապետ Կարապետյանն առևտրաշրջանառության խթանման տեսանկյունից կարևորել է իրանական ընկերությունների գործունեության ընդլայնումը Հայաստանում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն աջակցելու Իրան-ԵԱՏՄ բանակցային գործընթացում:
Անդրադարձ է եղել տարանցիկ փոխադրումների գործընթացի պարզեցման, զբոսաշրջության ներուժի իրացման և փոխադարձ ուղևորահոսքերի ավելացման հետ կապված օրակարգային հարցերին: Նախագահ Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը և նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված ցանկացած կառուցողական առաջարկություն:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ