Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իսրայելի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին վետո դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

Իսրայելի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին վետո դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա
22.12.2016 | 17:42

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին վետո դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը Երուսաղեմին հորդորում է դադարեցնել բնակեցման գործունեությունը:

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով դիվանագետներին, տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկության է դնելու բանաձևի նախագիծը, որում նշվում է, որ Հորդանան գետի արևմտյան ափին և Երուսաղեմի արևելյան մասում իսրայելական բնակավայրերի կառուցումը իրավաբանական ուժ չունի և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Բանաձևը պահանջում է Իսրայելից՝ անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել բնակավայրերի կառուցումը այդ տարածքներում։

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ