Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց ավարտին հասցնել մարզերի տեղեկատվական անձնագրի ձևավորումը: Կառավարությունը ֆիքսելու է բոլոր ցուցանիշները, որոնք բնութագրում են մարզը:
Նա նշեց, որ 2 օր առաջ, երբ աշխատանքային այց է ունեցել Վայոց ձորի ու Արարատի մարզեր, պարզել է, որ համեմատությունները համայնքների բյուջեի և բնակչության քանակի միջև լուրջ տեղեկություններ են տալիս. «Այդ համեմատությունների հիման վրա մենք կարող ենք կանխատեսել այն հորիզոնները, որոնք համայնքային բյուջեները կարող են ունենալ: Մարզպետներին, իրենց համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել, որ յուրաքանչյուր համայնքի բյուջեն պետք է վերլուծվի, համեմատվի համեմատելի բյուջեների հետ և հայտնաբերվի այն անհամամասնությունները, որի հիման վրա համայնքի բյուջեն կձևավորվի»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: