Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանի նախագահի այցը Երևան` հակաիրանական տրամադրությունների պատճառ Ադրբեջանում

Իրանի նախագահի այցը Երևան` հակաիրանական տրամադրությունների պատճառ Ադրբեջանում
22.12.2016 | 17:52

ԻԻՀ նախագահի այցը Երևան ակտիվ լուսաբանվել է ադրբեջանական մամուլում, որտեղ բազմաթիվ խոսափողերի, այդ թվում` ԱՀ վերլուծական շրջանակների միջոցով արտահայտվել է ԱՀ իշխանական վերնախավի անհանգստությունը այցի կապակցությամբ: Որոշ փորձագետներ Հասան Ռոհանիի այցը փորձել են ներկայացնել՝ որպես Իսրայելի վարչապետի՝ Բաքու կատարած այցին պատասխան:

Այս համատեքստում Ադրբեջանում դեռևս որոշ ժամանակ հակաիրանական տրամադրությունների վերընթաց աճը կշարունակվի, քանի որ գործընթացն ուղղորդում է իշխանությունը: Բաքվի իշխանությունները նման «պատեհ առիթներից» օգտվելով, մշտապես փորձել են և փորձում են չեզոքացնել երկրի իրանամետ ուժերին՝ խաղարկելով «իսլամական համերաշխություն» գաղափարախոսությունը և Իրանին մեղադրելով այն խախտելու մեջ, սակայն հաճախ «մոռանում են» սեփական երկրում ապրող պահպանողական մուսուլման բնակչության կեղծ մեղադրանքների հիման վրա բանտարկությունների դեպքերը:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ