Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը Չինաստանի քննադատներից մեկին կնշանակի Առևտրի ազգային խորհրդի նախագահ

Թրամփը Չինաստանի քննադատներից մեկին կնշանակի Առևտրի ազգային խորհրդի նախագահ
23.12.2016 | 13:07

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական աշխատակազմին կից ստեղծված Առևտրի ազգային խորհրդի նախագահ է նշանակել Փիթեր Նավարոյին, որ հայտնի է Չինաստանի հանդեպ կոշտ քննադատական դիրքորոշմամբ։


Փիթեր Նավարոն զբաղվելու է առևտրային և արդյունաբերական քաղաքականությամբ, որն ուղղված է լինելու ամերիկյան տնտեսության աշխուժացմանը և ԱՄՆ-ից աշխատատեղերի զանգվածային տեղափոխումների նվազեցմանը։ Նավարոն, որ Թրամփի նախընտրական թիմում էր, Չինաստանի տնտեսական քաղաքականության մասին մի շարք գրքերի հեղինակ է։
Դեկտեմբերին Չինաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, թե Թրամփի նախընտրական խոստումների իրականացումը կարող է հանգեցնել Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային պատերազմի։

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ