Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռումինիայի կառավարությունը առաջին անգամ կարող է գլխավորել մահմեդական կին

Ռումինիայի կառավարությունը առաջին անգամ կարող է գլխավորել մահմեդական կին
23.12.2016 | 13:08

Ռումինիայի կառավարությունը առաջին անգամ կարող է գլխավորել մահմեդական կին: Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած սոցիալ-դեմոկրատներն ու լիբերալները առաջադրել են Սևիլ Շայդեխի թեկնածությունը:


Նա բարձր պաշտոն է զբաղեցնում Ռեգիոնալ զարգացման նախարարությունում: Հաղթող կուսակցության առաջնորդ Լիվիու Դրագանը չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը, քանի որ նա մի քանի տարի առաջ համազգային հանրաքվեի անցկացման ժամանակ դատապարտվել էր խաբեության մեղադրանքով:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ