Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները: Գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել Կրթության և գիտության նախարարություն ու Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջվել փաստաթղթեր և տեղեկատվություն:
ՈՒսումնասիրության արդյունքները Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ [հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը] և 181-րդ [հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները] հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար։