Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը, որ առաջադրվել է 2017-ի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում, հայտարարել է, թե Եվրոպայում անվտանգության խնդիրների մեղավորը Շենգենյան գոտում ազատ տեղաշարժվելու սկզբունքն է:
Լը Պենի խոսքերով, ազգային սահմանների բացակայությունը հանգեցրել է նրան, որ բեռլինյան ահաբեկչության մեջ կասկածվողը մի քանի եվրոպական երկրի սահման է հատել, մինչև Իտալիայի ոստիկանության կողմից վնասազերծումը: Նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում նա խոստանում է Ֆրանսիան դուրս բերել Շենգենյան համաձայնագրից: Ֆրանսիայի նախագահական ընտրությունները 2017-ի գարնանն են, վերջին սոցհարցումների համաձայն՝ Լը Պենին կհաջողվի երկրորդ փուլ անցնել: