Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դեկտեմբերի 25-ին կենտրոնի մի քանի փողոցներ փակ կլինեն

Դեկտեմբերի 25-ին կենտրոնի մի քանի փողոցներ փակ կլինեն
24.12.2016 | 09:05

Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 09:45-ից մինչև 11:00-ն մայրաքաղաքի որոշ հատվածներում կդադարեցվի երթևեկությունը, տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Տրանսպորտային միջոցների համար այդ ժամերին փակ կլինեն Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվան հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցները:

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ