ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան 55-ամյակի առթիվ՝ զանգահարելով նրան: Ալիևը Պուտինին իր խորին ցավակցություններն է հայտնել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի ստոր սպանության կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են ռուս - ադրբեջանական համագործակցության որոշ արդիական հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հիմնախնդիրների շուրջ՝ ասված է Կրեմլի հաղորդագրությունում:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը և Ալիևը վստահություն են հայտնել, որ բարեկամական հարաբերությունների վրա հիմնվող ռազմավարական համագործակցությունը երկու երկրների միջև հետագայում էլ կընդլայնվի: Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ զանգահարել է նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ավելի վաղ Պուտինը շնորհավորական հեռագիր էր հղել Ալիևին: