Առաջին անգամ 1980-ից ի վեր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իսրայելից պահանջում է վերջ տալ Պաղեստինի օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի ստեղծման քաղաքականությանը:
France-Presse-ի տեղեկություններով՝ բանաձևի տեքստում որպես գրավյալ տարածքներ են հիշատակվում ոչ միայն Հորդանանի արևմտյան ափի մի շարք շրջանները, այլև Երուսաղեմի թաղամասերից մի քանիսը: Բանաձևին կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 անդամները: ԱՄՆ-ը ձեռնպահ է քվեարկել: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է Անվտանգության խորհրդի բանաձևը՝ «ամոթալի» որակելով:
ՄԱԿ ԱԽ-ն Իսրայելից պահանջում է դադարեցնել գրավյալ տարածքների վերաբնակեցումը