Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սուրբծնդյան գնումներ է կատարել Բեռլինի սուպերմարկետներից մեկում։ Մերկելին ուղեկցել են երեք թիկնապահներ։ Կանցլերը, սովորության համաձայն, սուպերմարկետ էր եկել իր փաթեթներով։ Գնումների համար նա մոտ 100 եվրո է վճարել՝ գնել է սերուցքային կարագ, կարտոֆիլ, կոնֆետներ, կաթնաշոռ ու այլ մթերքներ, ավանդական սագ, ձուկ կամ գինի նրա գնումների ցանկում չեն եղել։
Դեռ հայտնի չէ, թե որտեղ է Մերկելը նախատեսում նշել Սուրբ ծնունդը։ Սովորաբար նա ամուսնու հետ մեկնում է Շվեյցարիա՝ առողջարան, բայց Բեռլինում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են նրան հետ պահել ավանդույթից։