Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ճապոնիայի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Ճապոնիայի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
24.12.2016 | 17:46

Ճապոնիայի Հյոգո նահանգում պենոպլաստի արտադրության գործարանում հրդեհ է բռնկվել. կրակը սկսել է տարածվել հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղի վրա: Բնակելի շենքի ավտոկայանատեղիում մոտ 40 ավտոմեքենա ամբողջությամբ այրվել է: Մոտակա շենքերի բնակիչներին արագորեն տարհանում են:

Հրդեհի հետևանքով 230 ընտանիք առանց հոսանքի է մնացել: Տուժածներ չկան: Հրդեհի պատճառները հայտնի չեն:

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ