Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լե Պենը առաջ է անցել Ֆիյոնից

Լե Պենը առաջ է անցել Ֆիյոնից
24.12.2016 | 17:54

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենը ժողովրդականության վարկանիշում 37-րդ հորիզոնականն է զբաղեցրել՝ առաջ անցնելով Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանուսա Ֆիյոնից, որ 42-րդն է՝ հայտնում է Journal du Dimanche-ը։ Տարեկան երկու անգամ պարբերականը հարցում է անցկացնում Ֆրանսիայի բնակիչների շրջանում նրանց սիրելի անձանց վերաբերյալ։

Կիրակի հրապարակված թոփ-50-ում են դերասաններ Դենի Բունը, Սոֆի Մարսոն և Ժան Ռենոն։ Վարկանիշի առաջատարն է դերասան Օմար Սին, որ «Սեզար» է ստացել «1+1» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար։

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ