Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նրա ծննդյան օրվա առթիվ. «Հարգելի պարոն նախագահ, փոխանցում եմ անկեղծ շնորհավորանքներս հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն և հաջողություններ բարձր պետական գործունեությունում։
Օգտվելով այս բարենպաստ հնարավորությունից՝ ուրախ եմ ընդգծել մեր խորացող և զարգացող երկկողմ կապերի կարևորությունը։ Ես ուրախ եմ նաև հիանալի նվաճումների համար։ Դրա օրինակներից մեկն է Ձեր բարձր հովանու ներքո այս տարվա սեպտեմբերի 15-ին Բաքվում ֆրանս-ադրբեջանական համալսարանի բացումը։ Ավարտին ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունը հրավիրում եմ Ֆրանսիայի և անձամբ իմ պարտավորության առկայության վրա՝ բանակցային ուղիով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կայուն լուծում գտնելու գործում»: