RFI-ի հաղորդմամբ՝ FranceInfo ռադիոկայանի պատվերով Odoxa հետազոտական կենտրոնի հարցման տվյալներով՝ ֆրանսիացիների 55 %-ը կարծում է, որ էկոնոմիկայի նախկին նախարար, 39-ամյա Էմանուել Մակրոնը Ֆրանսուա Ֆիյոնից լավ նախարար կլիներ: Եթե նա զիջում է Ֆրանսուա Ֆիյոնին աջերի շրջանում, «Ազգային ճակատի» կողմնակիցների 56 %-ը կաջակցեր անկուսակցական Էմանուել Մակրոնին: 59 %-ը դեմ է Ռուսաստանի հետ Ֆրանսիայի մերձեցմանը: Հարցման մասնակիցներին խնդրել էին պատասխանել հարցին՝ աջակցում են այն բարեփոխումներին, որ առաջարկում է նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, ում ֆրանսիական մամուլը կնքել է «Պուտինի բարեկամ»:
Անընդունելի բարեփոխումներից բացի, նշվում են 500 000 պետպաշտոնյաների կրճատումները և բժշկական ապահովագրության բարեփոխումը, որին դեմ են 62 % և 73 %-ը: Հարցվածները ոչ միայն չեն աջակցում բարեփոխումներին, այլև Ֆիյոնին համարում են ոչ լավագույն թեկնածուն: