Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կործանվել է Ռուսաստանից Սիրիա թռչող ՏՈՒ 154 օդանավը

Կործանվել է Ռուսաստանից Սիրիա թռչող ՏՈՒ 154 օդանավը
25.12.2016 | 18:07

Սոչիից Սիրիա թռչող Ռուսաստանի պաշտպանության նախարարության ՏՈՒ 154 օդանավը կործանվել է։ Օդանավում եղել է 92 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան նվագախմբի արտիստներ և 9 լրագրողներ։ Օդանավը ռադարներից անհետացել է թռիչքից 20 րոպե անց և ընկել է Սև ծովը։

Փրկարարներն արդեն հայտնաբերել են օդանավի բեկորները, որոշ փաստաթղթեր ու զոհվածների մի քանիսի մարմինները։ Նվագախումբն ուղևորվում էր Հմեյմիմ ռազմակայան՝ տոների կապակցությամբ շնորհավորելու ռուսաստանցի զինծառայողներին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով՝ ստեղծվել է ավիաաղետի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով, որը գլխավորում է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ «Դիտարկվում են կործանման պատճառների տարբեր վարկածներ։ Նախնական տվյալներով՝ կործանման պատճառը տեխնիկական խնդիրներն են։ Ահաբեկչության վարկածը գրեթե բացառվում է։ Անհավանական է նաև օդաչուների սխալի վարկածը, նրանք փորձառու օդաչուներ էին։ Ինչ վերաբերում է տարածքում եղանակային պայմաններին, թռիչքի համար բարենպաստ եղանակ էր»,- ասել է աղբյուրը։
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սոչիում կործանված ՏՈՒ 154 օդանավի ուղևորների ցուցակն ու անձնակազմի անդամների անունները։ Օդանավում եղել են անձնակազմի 8 անդամներ, Ալեքսանդրովի անվան նվագախմբի 64 արտիստներ, 9 լրագրող, 8 զինծառայող և 2 քաղծառայող, քաղաքացիական ակտիվիստ, հայտնի բարերար, «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան։ Նա դեղամիջոցներ էր տանում Լաթաքիայի համալսարանական հիվանդանոցի համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սոչիում ՏՈՒ 154 օդանավի կործանման պատճառով վաղը՝ Ռուսաստանում դեկտեմբերի 26-ը սգո օր է հայտարարված։

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ