ՌԴ պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռի կործանման պատճառը կարող է լինել կամ տեխնիկական անսարքությունը, կամ օդաչուների սխալը, ահաբեկչությունը բացառվում է՝ ասել է ՌԴ Դաշնության խորհրդի՝ անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը:
«Ահաբեկչության վարկածը ես լիովին բացառում եմ: Պաշտպանության նախարարության ինքնաթիռ, ՌԴ օդային տարածք, այստեղ այդպիսի վարկած լինել չի կարող»,- հայտարարել է Օզերովը: Ըստ նրա՝ կա երկու վարկած` կամ ինքնաթիռի տեխնիկական անսարքություն, կամ օդաչուների սխալ: «Ինքնաթիռը պետք է թռիչքից հետո շրջադարձ կատարեր ծովի վրա, հնարավոր է՝ դուրս չի եկել անհրաժեշտ հետագիծ»,- ասել է նա: