Ալեքսանդրովի անվան համույթի արտիստ Ռոման Վալուտովը մյուս արտիստների հետ պետք է մեկներ Սոչիի շրջանում կործանված ինքնաթիռով, բայց անցագրի աշխատակիցները թույլ չեն տվել. Վալուտովի անձնագիրը ժամկետանց է եղել:
«Ես անցնում եմ մաքսային կետը, ինձ ասում են՝ «Դուք ծիծաղում եք մեզ վրա, Ձեր անձնագրի ժամկետը դեռևս հուլիսին է լրացել»: Ես ասում եմ, որ չգիտեի: Ասացին՝ սպասեք, ես սպասում էի, կանգնած մտածում՝ ինչպես կթռչեմ: Մեկնումից մի քանի րոպե առաջ բացվում է դուռը, ինձ ասում են. «Դուք հաստատ չեք մեկնի»: Ես տուն գնացի: Հասնում եմ առավոտյան 3-30-ին, հետո հեռախոսս պայթում է. բոլորը հարցնում են՝ ես ո՞ղջ եմ»,- պատմել է Վալուտովը: Նա հավելել է, որ կործանված օդանավով մեկնել է անսամբլի բալետի թատերախմբի և երգչախմբի մեծ մասը: