Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիան հաստատել է «Թուրքական հոսք»-ի համաձայնագիրը

Թուրքիան հաստատել է «Թուրքական հոսք»-ի համաձայնագիրը
26.12.2016 | 01:16

Թուրքիայի կառավարությունը հավանություն է տվել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման ՌԴ-ի հետ կնքված համաձայնագրին:


Կառավարության որոշումը տպագրվել է Resmi Gazete թերթում: Թուրք-ռուսական միջկառավարական համաձայնագրով հստակեցվում են Ռուսաստանից` Թուրքիայի տարածքով դեպի Հարավային Եվրոպա գազամատակարարումներ իրականացնող խողովակաշարի կառուցման հիմնական տեխնիկական և ֆինանսական նրբերանգները: «Թուրքական hոսքով» գազամատակարարման տարեկան ծավալը 15 միլիարդ խորանարդ մետր է:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ