Մոսկվան և Թեհրանը շարունակելու են համագործակցել Սիրիայի խնդրում՝ հեռախոսազրույցում պայմանավորվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նրանք որոշել են շարունակել համագործակցությունը` օժանդակելով Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծմանը:
Ռոհանին և Պուտինը նաև պայմանավորվել են Սիրիայի խաղաղ կարգավորմանը վերաբերող բանակցություններ անցկացնել Աստանայում: