Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վախճանվել է Հայաստանում ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը

Վախճանվել է Հայաստանում ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը
26.12.2016 | 01:18

84 տարեկանում մահացել է ռուս դիվանագետ, Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը՝ հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Վլադիմիր Ստուպիշինը եղել է Հայաստանում ՌԴ դեսպան ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ի մարտից 1994-ի սեպտեմբեր։

Եղել է Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական միության համոզված կողմնակիցը։ Աջակցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ