Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կնքվել է համագործակցության հուշագիր

Կնքվել է համագործակցության հուշագիր
26.12.2016 | 17:26

ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել փոխպատվաստման բնագավառում առկա փորձի և մասնագիտական հմտությունների փոխանակաման, համատեղելի դոնորների որոնման և ստացված արդյունքների փոխանակման շուրջ: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն իր տվյալների բազայում կիրականացնի ալոգեն փոխպատվաստման համար համատեղելի ոչ ազգակից դոնորի որոնում։ Նշենք, որ հիմնադրամի կողմից նշյալ ծառայությունը կատարվելու է անվճար։

Միջոցառմանը մասնակցել են արյունաբանական կենտրոնի բժիշկները, փոխպատվաստման խմբի անդամները և ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի աշխատակիցները:


Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը հույս է հայտնել, որ կնքված հուշագիրը հիմք կհանդիսանա համագործակցության ընդլայնման և Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության ու դրա հետ կապված գործառույթների ամբողջական ներդրման և իրականացման համար:


Հարկ է նշել, որ փոխգործակցությունն իրականացվելու է երկու կազմակերպությունների կողմից համատեղ ստեղծված միավորի՝ Տրանսպլանտացիոն Կոորդինացիոն Խորհրդի որոշմամբ, որտեղ ներգրավվելու են կողմերի լիազոր ներկայացուցիչներ՝ արյունաբաններ, փոխպատվաստման մասնագետներ, իմունագենետիկներ և բժշկության այլ ոլորտի ներկայացուցիչներ, որոնք առնչություն ունեն փոխպատվաստման հետ։

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ