Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պակիստանի պաշտպանության նախարարը սպառնում է Իսրայելին

Պակիստանի պաշտպանության նախարարը սպառնում է Իսրայելին
26.12.2016 | 20:06

Սոցցանցերում տարածված կեղծ լուրերից խաբված՝ Պակիստանի պաշտպանության նախարարը սպառնացել է հակահարված հասցնել Իսրայելին, եթե միջուկային զենք կկիրառվի Իսլամաբադի դեմ: AWDNews կայքը դեկտեմբերի 20-ին մտացածին լուր էր հրապարակել, որը վերնագրված էր՝ «Իսրայելի վարչապետ. Եթե Պակիստանը որևէ պատրվակով ցամաքային զորքեր ուղարկի Սիրիա, մենք կոչնչացնենք այդ երկիրը միջուկային գրոհով»: Պակիստանի պաշտպանության նախարար Խավայա Ասիֆը ուրբաթ օրը Թվիթերում գրել էր. «Իսրայելի պաշտպանության նախարարությունը սպառնում է Սիրիայում ԻՊ-ի դեմ Պակիստանի ենթադրյալ մասնակցության դեպքում դիմել միջուկային հակագրոհի: Իսրայելը մոռանում է, որ Պակիստանը նույնպես միջուկային տերություն է»:


Խավայա Ասիֆի գրառումը հարկադրել է Իսրայելի պաշտպանության նախարարությանը պարզաբանել. «Պակիստանի պաշտպանության նախարարի հիշատակած լուրը ամբողջովին կեղծ է»: Իսրայելը երբևէ չի հաստատել, որ միջուկային զենք ունի, սակայն նաև չի հերքել դա: Պակիստանն իր առաջին միջուկային փորձարկումն անցկացրել է 1998-ին, վերլուծաբանների գնահատմամբ՝ մոտ 120 միջուկային մարտագլխիկ ունի: Պակիստանը և Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունեն: Վերջին շրջանում սոցիալական ցանցերում, մասնավորապես Ֆեյսբուքում մեծ թափ է ստացել կեղծ լուրերի տարածումը: Թվիթերում Պակիստանի նախարարի վերոհիշյալ գրառումը նրա հասցեին բազմաթիվ կատակների տեղիք է տվել:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ