Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
26.12.2016 | 20:07

Դեկտեմբերի 26-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Տիգրանաշենի, Սպիտակի ոլորանները, Ալագյազ-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ, Սոթք-Քարվաճառ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Կոտայքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհները: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները և Բավրայի անցակետը:

Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում մառախուղ է: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ