Մոլդովայի նոր նախագահ Իգոր Դոդոնի նստավայրից հանել են Եվրամիության դրոշը։ Եթե նախկինում շենքի ձախ հատվածում կախված է եղել Մոլդովայի Հանրապետության դրոշը, իսկ աջում՝ ԵՄ-ի, հիմա մնացել է միայն մոլդովական դրոշը։ Դեռևս պարզ չէ՝ ԵՄ-ի դրոշը հանվել է նոր նախագահի հրահանգով, թե այլ պատճառով։