Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մեծ Բրիտանիայի թագուհու Սուրբ ծննդյան ուղերձը ժողովրդին

Մեծ Բրիտանիայի թագուհու Սուրբ ծննդյան ուղերձը ժողովրդին
26.12.2016 | 20:14

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Սուրբ ծննդյան ուղերձ է հղել ազգին: 10-րոպեանոց ելույթում նա ասել, թե ինքն ինչպես Է ոգեչնշված «նշանավոր արարքներ կատարող սովորական մարդկանցով», հաղորդում է BBC-ն։


Հազարավոր «փոքր բարի գործեր» կարող են ինչ-որ բան փոխել, նույնիսկ եթե աշխարհի խնդիրները չափազանց մեծ են թվում, որ այդ փոփոխությունները հնարավոր դառնան, ասել Է թագուհին: «Ես միշտ Էլ ուժ եմ առնում նշանավոր գործեր անող սովորական մարդկանց՝ կամավորների, հիվանդապահների, ընկերակցությունների կազմակերպիչների և լավ հարևանների՝ չգովերգված հերոսների հետ հանդիպումներից, որոնց լուռ նվիրվածությունը նրանց առանձնահատուկ Է դարձնում»,- նշել է Եղիսաբեթ Երկրորդը:

«Մենք ինքներս չենք կարող կանգնեցնել պատերազմները և ազատվել անարդարությունից, բայց հազարավոր փոքր գործերը միասին կարող են ավելին անել, քան մենք պատկերացնում ենք»,- ասել է թագուհին: Բուքինգհեմյան պալատում հայտնել են, որ Եղիսաբեթ Երկրորդը մինչ այժմ վերականգնվում է մրսածությունից, այդ պատճառով չի մասնակցել Սուրբ ծննդյան ժամերգությանը։

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ