Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ընդունվեց ԵԱՏՄ Մաքսային նոր օրենսգիրքը

Ընդունվեց ԵԱՏՄ Մաքսային նոր օրենսգիրքը
26.12.2016 | 23:00

ԵԱՏՄ երկրների նախագահներն ընդունել են Մաքսային օրենսգրքի նոր խմբագրումը։ Փաստաթղթի տակ ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը, Ալմազբեկ Աթամբաևը, Սերժ Սարգսյանը:

Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը կփոխարինի Մաքսային միության օրենսգրքին, որն ընդունվել էր 2009-ին։ Փաստաթուղթը պետք է անհրաժեշտ հիմք ստեղծի՝ ԵԱՏՄ շրջանակներում մաքսային միասնական կարգավորմանն անցում կատարելու համար։

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ