Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նազարբաև. Ղազախստանը բոլոր պայմանները կստեղծի Աստանայում Սիրիայի շուրջ բանակցելու համար

Նազարբաև. Ղազախստանը բոլոր պայմանները կստեղծի Աստանայում Սիրիայի շուրջ բանակցելու համար
26.12.2016 | 23:01

Ղազախստանը պատրաստ է Աստանայում ընդունել Սիրիայի շուրջ բանակցություններին մասնակցող բոլոր կողմերին և ստեղծել անհրաժեշտ պայմանները` նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել Է ՌԴ-ի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպմանը:

«Երեկ մենք խոսեցինք Ձեզ հետ, Էրդողանի և Ռոհանիի հետ: Նրանք համաձայն են: Կստեղծենք բոլոր պայմանները, որ սիրիական հակամարտության կողմերը հանդիպեն և աշխատեն»,- ասել է Նուրսուլթան Նազարբաևը:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ