Սիրիայի ճգնաժամի հարցով Աստանայում ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի միջև բանակցությունների կազմակերպման վերաբերյալ դեռևս հստակություն չկա՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, առայժմ հստակություն չկա, իսկ նախագահ Էրդողանի երեկվա զանգը հիմնականում ցավակցություն հայտնելու նպատակով էր: Երեկ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներն իսկապես աշխատանքային հագեցած օր են անցկացրել, նրանք գլխավորապես կենտրոնացել են բարձր տեխնոլոգիաների վրա: Երկու ձեռնարկություն են այցելել, խոսել են ԵԱՏՄ շրջանակում բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ռուսաստանի և Ղազախստանի համագործակցության մասին»,- ասել է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանի հետ պայմանավորվել է Սիրիայում հակամարտող կողմերին ներկայացվելիք առաջարկի շուրջ՝ խաղաղ բանակցությունները Աստանայում շարունակելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ դա կարող է լրացնել Ժնևի բանակցությունները: Առաջարկին համաձայնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: