Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ստորագրման պատրաստ ԵԱՏՄ և ՀԱՊԿ փաստաթղթերը համաձայնեցվել են նիստին չմասնակցող Լուկաշենկոյի հետ

Ստորագրման պատրաստ ԵԱՏՄ և ՀԱՊԿ փաստաթղթերը համաձայնեցվել են նիստին չմասնակցող Լուկաշենկոյի հետ
26.12.2016 | 23:03

Կրեմլում հաստատել են, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ԵԱՏՄ և ՀԱՊԿ վեհաժողովներին, և վստահություն են հայտնել, որ դա չի անդրադառնա այդ միջոցառումների օրակարգի վրա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը վստահություն է հայտնել, որ «Բելառուսի նախագահի բացակայությունը դեֆակտո չի խանգարի քննարկել ինտեգրման հետ կապված էական հարցերը»: «Բոլոր փաստաթղթերը, որոնք այսօր ստորագրվելու են, ավելի վաղ ամբողջությամբ համաձայնեցվել են մեր բելառուս գործընկերների հետ: Ստորագրված փաստաթղթերն այնուհետև կուղարկվեն Մինսկ, որպեսզի Ալեքսանդր Լուկաշենկոն կարողանա դրանք այնտեղ ստորագրել»,- ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ