Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵԱՏՄ գերակայություններից մեկը բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումն է

ԵԱՏՄ գերակայություններից մեկը բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումն է
26.12.2016 | 23:03

ԵԱՏՄ գլխավոր գերակայություններից մեկը բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումն է՝ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«ԵԱՏՄ գործունեության գերակայություններից մեկը բարենպաստ գործարար միջավայրի ձևավորումն է մեր երկրների արտադրական և տեխնոլոգիական ներուժի լիարժեք բացահայտման համար»,- ասել Է նա: Պուտինը նշել է, որ միության ձևավորման օրից անցած երկու տարում ստեղծվել է ընդհանուր տարողունակ շուկա, որը գործում է համաձայնեցված կանոններով, որոնք հիմնված են Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների վրա: Այդ ժամանակահատվածում նաև նկատելիորեն բարձրացել են փոխադարձ առևտրի ցուցանիշները, վերացվում են ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ շարժի խոչընդոտները:

«Միության գոյության ընթացքում ոչ տարիֆային սահմանափակումների թվաքանակը կրճատվել է ավելի քան 30 տոկոսով: Այս տարի ստեղծվել է դեղամիջոցների և բժշկական արտադրանքի միասնական շուկա, ինչը կօգնի նվազեցնել սոցիալապես կարևոր դեղագործական արտադրանքի գները և ուժեղացնել հսկողությունը դրա որակի և շրջանառման կարգի նկատմամբ»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ