Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը քննարկվելու է 2017-ի գարնանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը քննարկվելու է 2017-ի գարնանը
26.12.2016 | 23:06

ՀԱՊԿ պետերբուրգյան գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչը կրկին չի ստանձնել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը:


«Կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցը չի քննարկվել Բելառուսի պատվիրակության բացակայության պատճառով»՝ հայտարարել է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքով, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները պայմանավորվել են, որ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կքննարկեն կազմակերպության խորհրդի` ապրիլին կայանալիք նիստում:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ