Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը Չինաստանի ու Ռուսաստանի հանդեպ Նիքսոնի քայլն է անում

Թրամփը Չինաստանի ու Ռուսաստանի հանդեպ Նիքսոնի քայլն է անում
27.12.2016 | 10:28

Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում Դոնալդ Թրամփն իրեն փորձում է Ռիչարդ Նիքսոնի դերում։ 1970-ականներին, սառը պատերազմի դարաշրջանում, ԱՄՆ-ն որոշել էր հրաժարվել գաղափարական տարաձայնություններից ու մտերմանալ Մաո Ցզե Դունի վարչակարգի հետ, որ մեկուսացնի իր վաղեմի թշնամուն՝ ԽՍՀՄ-ին՝ գրում է բրազիլական Folha պարբերականը։

Այս անգամ Թրամփը շախմատի տախտակի վրա փոխում է ֆիգուրների դասավորվածությունը ու դաշինք կնքում Մոսկվայի հետ՝ Պեկինի վրա ճնշում գործադրելու համար։ Վերջին տասնամյակներին Վաշինգտոն- Մոսկվա-Պեկին եռանկյունը վճռորոշ դեր է կատարել համաշխարհային գերիշխանության համար պայքարում։ Երեքն էլ գլխավոր դերակատարներն են մնում, սակայն նրանց փոխգործակցությունը որոշող հանգամանքներն են փոխվում։
Նիքսոնի կառավարման տարիներին, Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում գերիշխում էր «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» տրամաբանությունը։ Դոնալդ Թրամփն էլ յուրովի է դասավորում շախմատի տախտակը։ Եթե անցյալում ԽՍՀՄ-ն էր ընկալվում որպես թիվ մեկ ախոյան, ԱՄՆ նորընտիր նախագահի ընկալմամբ ԱՄՆ-ի համար ավելի լուրջ մարտահրավեր է ներկայացնում 21-րդ դարի Չինաստանը։ Թրամփի այս ձգտումներին լրջորեն դիմակայում է Վաշինգտոնը, որը ավանդաբար Ռուսաստանին է համարում ԱՄՆ-ի թիվ մեկ աշխարհաքաղաքական մրցակիցը։

Սակայն Թրամփն առայժմ շարունակում է շարժվել իր ընտրած նոր ճանապարհով։ Չինաստանին զայրացնելու համար սիրաշահում է Թայվանին, որպեսզի Չինաստանին ստիպի զիջումների գնալ առևտրային հարցերում։ Քարոզարշավի ժամանակ Թրամփը անընդհատ Չինաստանին մեղադրում էր «ամերիկացիներից աշխատատեղեր գողանալու մեջ»։
Թրամփի ընտրողները սպասում են նրա «հաղթանակին» ասիական հսկայի հանդեպ։ Բայց մտավախություններ կան, որ Վաշինգտոնն իր սխալ հաշվարկած քայլերի հետևանքով Պեկինի հետ առևտրային պատերազմի մեջ կհայտնվի։

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ