Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պուտինը կարծում է՝ նոր ինտեգրումը նախկին ԽՍՀՄ տարածքում անհրաժեշտ է

Պուտինը կարծում է՝ նոր ինտեգրումը նախկին ԽՍՀՄ տարածքում անհրաժեշտ է
27.12.2016 | 17:14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների հետ՝ Խորհրդային Միության փլուզման 25-րդ տարեդարձի կապակցությամբ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հեռուստահարցազրույցի ժամանակ ասել է, որ Պուտինի կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզումը 1991-ին աղետ էր։ Թեև այդ կազմալուծված միավորումը չի կարելի այժմ վերականգնել, սակայն ՌԴ նախագահը կարծում է, որ նոր ինտեգրումը նախկին Խորհրդային Միության տարածքում անհրաժեշտ է, ասել է Կրեմլի խոսնակը։

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ