Վաշինգտոնի և Մոսկվայի միջև արդյունավետ համագործակցություն կլինի, երբ ԱՄՆ-ը հրաժարվի շանտաժի ու զսպումների, իր կամքը թելադրելու քաղաքականությունից՝ «Ինտերֆաքս»-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, թե Մոսկվայում դրական են ընդունել Դոնալդ Թրամփի՝ նորմալ երկխոսություն սկսելու պատրաստակամությունը: «Ինչպես նախագահ Պուտինն է բազմիցս նշել, մենք պատրաստ ենք անցնել այդ ճանապարհի մեր հատվածը, որպեսզի ռուս-ամերիկյան հարաբերությունները վերադառնան բնականոն հուն»,- ասել է Սերգեյ Լավրովը: