Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ն անվանել է «ժամանցի ակումբ»

Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ն անվանել է «ժամանցի ակումբ»
27.12.2016 | 20:00

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ՄԱԿ-ը դարձել է մի ակումբ, որտեղ մարդիկ ընդամենը հավաքվում են խոսելու և լավ ժամանակ անցկացնելու համար: «ՄԱԿ-ն այնքան մեծ ներուժ ունի, որը, սակայն, ցավոք, չի օգտագործվում»,- գրել է Թրամփը «Թվիթեր»-ում:

Ավելի վաղ նա Օբամայի վարչակազմին կոչ էր արել՝ արգելափակել ՄԱԿ-ի այն բանաձևը, որը քննադատում էր իսրայելական բնակավայրերի կառուցումը Հորդանանի արևմտյան ափին: ԱՄՆ-ի ներկայացուցիչները ձեռնպահ էին քվեարկել, փաստաթուղթն ընդունվել էր՝ հարուցելով Իսրայելի զայրույթը:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ