Սիրիայում հաջողությամբ փորձարկվել է ռուսական արտադրության նորագույն և հեռանկարային զենքի ավելի քան 160 նմուշ՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունում գործողության ընթացքում փորձարկում է անցել ավելի քան 160 նորագույն և հեռանկարային զենք, ընդհանուր առմամբ ապացուցելով բարձր հուսալիությունը»,- ասել է Շոյգուն խորհրդակցության ժամանակ: