Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ի՞նչ նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան

Ի՞նչ նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան
27.12.2016 | 20:08

«Հայաստանում օդի ջերմաստիճանը նախորդ օրերի համեմատ արդեն բարձրացել է 10-15 աստիճանով»՝ ասել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ Հայաստանը շարունակում է գտնվել Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության ներքո, ինչն էլ իր հետ բերել է ջերմաստիճանի բարձրացում և առատ տեղումներ։


Առատ տեղումներ գրանցվել են հատկապես Ջերմուկի հատվածում և Արարատյան դաշտում, վաղվանից ցիկլոնի ազդեցությունը կթուլանա։ «Չի բացառվում, որ առանձին հատվածներում թույլ ձյունը շարունակվի, իսկ առաջիկա 5 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի կտրուկ տատանում կամ էական փոփոխություն չի կանխատեսվում,- ասաց Սուրենյանը և հավելեց,- նոր ցիկլոնը դեռևս հստակ չի երևում, հետևաբար դրա ազդեցության մասին չեմ կարող այս պահին կոնկրետ ինչ-որ բան ասել։ Երբ մոտենա, հանրությանը կիրազեկենք, բայց ներկա պահին դեռ համոզված չենք կարող պնդել՝ կգա՞ այդ ցիկլոնը, թե՞ չի գա։ Հիմա ամենայն ճշգրտությամբ դժվար է խոսել դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի տեղումների հավանականության մասին»։

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ