Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Զախարովա. Օբաման ականապատում է Թրամփի վարչակարգի ապագան

Զախարովա. Օբաման ականապատում է Թրամփի վարչակարգի ապագան
28.12.2016 | 20:29

Սենատոր ՄքՔեյնի համոզմամբ, Ամերիկան պետք է պահպանի պատժամիջոցները:
Ռուսաստանը խստորեն քննադատել է 2017-ի Պենտագոնի ծախսերի մասին Բարաք Օբամայի վավերացրած օրինագիծը: Մոսկվայում համոզված են, որ ԱՄՆ-ի գործող նախագահը միտումնավոր փորձում է խոչընդոտել Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու՝ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունները: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի պնդմամբ, Օբամայի թիմը փորձում է ականապատել Թրամփի վարչակարգի ապագան:

2017-ին պաշտպանության համար հատկացվելու է 618 միլիարդ 700 միլիոն դոլար: Գործող դեմոկրատ նախագահի վավերացրած օրինագիծը հանրապետականների հսկողության տակ գտնվող Կոնգրեսը դեկտեմբերի սկզբին է ընդունել:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Օբաման ամեն կերպ փորձում է ձախողել ռուս-ամերիկյան կապերի բարելավման հնարավորությունը»,- իր այսօրվա հայտարարությունում նշել է Զախարովան և, որպես օրինակ, անդրադարձել է հակաօդային պաշտպանության համակարգի ծախսերի ավելացմանը. «Ամերիկան ցանկանում է խախտել միջուկային հավասարակշռությունը և առավելություններ ստանալ ռազմավարական ասպարեզում»:
ՌԴ ԱԳՆ-ի խոսնակի փոխանցմամբ, նույն նպատակին է ծառայում «Մագնիտսկու օրենքը», որն ընդարձակում է մարդու իրավունքների պաշտպանության համար ամբողջ աշխարհում պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ նախագահի լիազորությունները: «Մարդու իրավունքները չենթարկվող կառավարությունների վրա որպես ճնշում բանեցնելու պատրվակ օգտագործելը Վաշինգտոնի քաղաքականության հին ավանդույթներից մեկն է: Դրա նպատակն է ամերիկյան ոճի դեմոկրատիա պարտադրել ամբողջ մոլորակին»,- ասել է Զախարովան:
Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին է ստանձնելու ԱՄՆ նախագահի պաշտոնը: Իր նախընտրական ելույթներում նա հավաստիացրել է, որ մեծ հարգանք ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ և ցանկանում է բարելավել Օբամայի իշխանության օրոք խիստ վատթարացած ռուս-ամերիկյան հարաբերությունները:


Ճգնաժամն ի հայտ է եկել ՈՒկրաինայի և Սիրիայի հարցերում երկու երկրների իրարամերժ դիրքորոշումների հետևանքով, ինչին վերջին ամիսներին գումարվել է ամերիկյան ընտրություններին հաքերային հարձակումներով միջամտելու Վաշինգտոնի կողմից Մոսկվային վերագրվող մեղադրանքը:
Զախարովայի խոսքով՝ ամերիկացիները պնդում են, որ Ռուսաստանը սպառնում է ՆԱՏՕ-ի երկրներին, որ իրականությանը չի համապատասխանում. «Վաշինգտոնում պետք է ի վերջո հասկանան, որ Ռուսաստան վերադառնալու Ղրիմի բնակչության որոշումը ոչ թե այսպես կոչված «ռուսական ագրեսիայի», այլ Կիևում երեք տարի առաջ տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանք է, հեղաշրջում, որի հիմնական գաղափարախոսն ու հովանավորը հենց Սպիտակ տան ներկա վարչակազմն էր»: Զախարովայի պնդմամբ, Ամերիկայի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների երկկողմ շփումների մերժումն ՈՒկրաինայի հարցով պայմանավորելու համառ ձգտումն առնվազն զարմանք է առաջացնում. «Առավել ևս անհասկանալի է, թե ինչպես է Ռուսաստանը սպառնում ՆԱՏՕ-ին, երբ հենց ՆԱՏՕ-ն է ընդարձակվում և մոտենում Ռուսաստանի սահմաններին»:


Եվ Մոսկվայում, և Վաշինգտոնում փորձում են կանխատեսել, թե ինչպիսին կլինի հունվարի 20-ից հետո ընտրյալ նախագահ Թրամփի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ