Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը նշել է Քլինթոնի պարտության մեջ Օբամայի դերը

Թրամփը նշել է Քլինթոնի պարտության մեջ Օբամայի դերը
28.12.2016 | 20:37

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ իր մրցակցուհու՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջոցառումներին նախագահ Բարաք Օբամայի նույնիսկ անձնական ներկայությունը նրան հաղթանակ չէր բերի:

Թվիթերում նա գրել է. «Չկողմնորոշված նահանգներում նախագահ Օբաման [Քլինթոնի] ընտրարշավին անմիջական մասնակցություն է ունեցել և պարտվել է: Ընտրողները ցանկացել են Ամերիկան կրկին մեծ դարձնել (Make America great again - Թրամփի ընտրարշավի կարգախոսը)»:

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ