Ճապոնիայի արևելյան ափին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում է Իբարակի պրեֆեկտուրայի հյուսիսում: Ստորգետնյա ցնցումների օջախը 10 կմ խորության վրա է:
Միտո քաղաքի բնակիչները ցնցումները զգացել են 5 վայրկյան:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: