Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բաքուն դեմ է Ղարաբաղի հարցում Մինսկի խմբի «մենաշնորհին»

Բաքուն դեմ է Ղարաբաղի հարցում Մինսկի խմբի «մենաշնորհին»
29.12.2016 | 13:44

«Ստատուս քվոյի պահպանությունը և հայկական զորքերի առկայությունը գրավյալ տարածքներում` ահա այն հիմնական պատճառները, որոնք նպաստում են [ղարաբաղյան] հակամարտության գոտում լարվածության պահպանմանը և խոչընդոտում են հարցի քաղաքական կարգավորմանը»՝ ամփոփելով 2016-ի դիվանագիտական արդյունքները՝ Ադրբեջանի պաշտոնական «Ազերթաջ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը

: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` պետությունների ղեկավարների մակարդակով, բազմիցս են հանդես եկել հայտարարություններով` ստատուս քվոյի փխրուն բնույթի և անթույլատրելիության մասին: Ադրբեջանը ներկայում առկա ստատուս քվոյի փոփոխության ամենաշահագրգիռ կողմն է: Այս համատեքստում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակում անցկացված քննարկումները մենք որպես ճիշտ ուղղությամբ ձեռնարկված դրական քայլ ենք գնահատում: Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը և առանց հապաղման կյանքի կոչենք այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասել է Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ միայն հստակ գործողությունները հնարավորություն կտան փոխել տարածաշրջանում իրադրությունը: «Հայկական զորքերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից, տարածաշրջանային տրանսպորտային և կոմունիկացիոն ուղիների վերականգնումն ու հակամարտության հետևանքների փուլային հաղթահարումը` սկսած փասխտականների անվտանգ ու արժանապատիվ վերադարձից սեփական օջախներ, ահա այն քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության դինամիկայի փոփոխությանն ու զգալիորեն կփոխեն անվտանգության մթնոլորտը ողջ տարածաշրջանում»,- նշում է Ադրբեջանի արտգործնախարարը: Նա հավելել է, որ Ադրբեջանն ապագայում ևս շարունակելու է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման քաղաքականությունը` չսահմանափակվելով միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

2016-ին, ըստ նրա, այս խնդրին միջազգային մի շարք կազմակերպություններ են անդրադարձել` ՄԱԿ-ից մինչև Իսլամական համագործակցության կազմակերպություն: «Ղարաբաղյան հակամարտության ընթացքում որևէ կառույց չի կարող մենաշնորհային դիրք զբաղեցնել»,- պնդում է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ