Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սիրիայի դեմ պատժամիջոցների բանաձևի նախագիծ՝ ՄԱԿ ԱԽ-ում

Սիրիայի դեմ պատժամիջոցների բանաձևի նախագիծ՝ ՄԱԿ ԱԽ-ում
30.12.2016 | 12:26

Ամենայն հավանականությամբ՝ մինչև շաբաթվա վերջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ ասել է ՄԱԿ-ի դիվանագետը՝ նշելով, որ խոսքը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանաձևի նախագծին է վերաբերում, որը դեռևս պատրաստ չէ քվեարկության դնելու համար:

Պատժամիջոցների համար հիմք է հանդիսացել ՄԱԿ-ի և Քիմիական զենքերի կանխարգելման կազմակերպության զեկույցը, որտեղ նշված է, որ Դամասկոսը պատասխանատվություն է կրում երեք քիմիական հարձակման համար: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռիբակովը Լոնդոնի և Փարիզի բանաձևը «անընդունելի» է համարել՝ պնդելով, որ նպատակը Դամասկոսի վրա քաղաքական ճնշում գործադրելն է: Ռիբակովը եվրոպացի գործընկերներին զգուշացրել է, որ «այս ամենից ոչինչ դուրս չի գա»:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ